Irates.am-ը շնորհավորում է իր ընթերցողների Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2026-ը լինի հայրենանպաստ փոփոխությունների, ազգապահպան արժեքների վերակերտման, հանրային զարթոնքի ու արժանապատիվ կենսակերպի բարեբեր տարի:                
 

Վահրամ Բաղդասարյան. Մեր որոշումը կլինի միասնական

Վահրամ Բաղդասարյան. Մեր որոշումը կլինի միասնական
04.05.2018 | 18:18

Մեր որոշումը կլինի միասնական և մենք ամսի 8-ին կունենանք վարչապետ, լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Հարցին, թե այս անգամ ՀՀԿ-ն չի՞ խոչընդոտի ընտրությունների կայացմանը, Բաղդասարյանը հակադարձեց. «Դուք լավ չեք հետևում, նախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանը, իսկ այժմ մենք կօժանդակենք»։


Ճշտող հարցին, թե խմբակցության մեջ կլինեն պատգամավորներ, որոնք կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը, Բաղդասարյանն ասաց. «Եթե չքվեարկեն, ո՞նց պետք է անցնի»:

Դիտվել է՝ 3896

Մեկնաբանություններ